ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ թեմյով բոլոր նորությունները

Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին հաճախորդներին է փոխհատուցել 26 միլիոն դրամ

08.04.2010 13:23

Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին հաճախորդներին է փոխհատուցել 26 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին իր հաճախորդներին փոխհատուցել է 26 միլիոն դրամ, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Դա նշանակում է, որ ձեռք է բերվել համաձայնություն ընթացակարգային հարցերի շուրջ, ինչպես նաև տրամադրվել են դրամական փոխհատուցումներ, և սպառողների շահերը պաշտպանվել են», - հինգշաբթի ասել է նա լրագրողներին «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված է հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսի ժամանակ:

Գաբրիելյանի խոսքերով, իրականացվել է բավականին մեծ իրազեկման աշխատանք, որը բարելավել է ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի աշխատանքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին հաճախորդներին է փոխհատուցել 26 միլիոն դրամ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024