ՖԻՆԱՆՍԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

12.01.2016 13:34

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտում` ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածում, 2015թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 350 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 339,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,9 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 118.7 հազար դրամ, բնակարանային-կոմունալ ծառայությունների ոլորտը` 120.5 հազար դրամ, և գյուղատնտեսության, անտառատնտեսության և ձկնորսության ոլորտը` 121.1 հազար դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

24.09.2015 14:38

Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

Լոնդոնը վերադարձրել է համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ 2014 թվականի սկզբին զիջել էր Նյու Յորքին, հայտնում է Ինտերֆաքսը` ներկայացնելով Z/Yen Group ֆինանսական խորհրդատվական ընկերության ամփոփագիրը: Նշենք, որ Z/Yen Group-ը կես տարին մեկ անգամ հաշվարկում է Global Financial Centres Index (GFCI) ցուցիչը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

23.06.2015 18:41

ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի հետ քննարկել է գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լոնդոնն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքն է

03.11.2009 13:06

Լոնդոնն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքն է

Լոնդոնը դարձել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքը՝ տնտեսական պատվանդանի բարձրագույն աստիճանից իջեցնելով Նյու Յորքին, վստահեցնում է ամերիկյան «Բիզնեսուիք» շաբաթաթերթը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Անոնսներ, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Լոնդոնն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքն է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024