ՖԻՆԱՆՍԻՍՏ թեմյով բոլոր նորությունները

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն է բացվել Երևանում

18.10.2010 14:43

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն է բացվել  Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում բացվել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը։ ՀՀ սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի և Բանկերի միության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են  45 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և  Միացյալ Արաբական Էմիրություններից։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովը թույլ կտա միավորել հայ և արտասահմանցի մասնագետների ջանքերը, ամրապնդել Սփյուռքի հետ Հայաստանի կապերը, ինչպես նաև համագործակցությունը սփյուռքների միջև։

«Սա հատկապես կարևոր է գլոբալիզացման և մշտական մարտահրավերների պայմաններում, որոնք 21-րդ դարը նետել է աշխարհին... Արագ փոքրացող  աշխարհի պայմաններում այդ մարտահրավերները նաև հայկական աշխարհի վրա են ազդում»,- ասաց նախարարը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն է բացվել Երևանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024