ֆինտեք ստարտափեր թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը կօժանդակի ֆինթեք ստարտաթերին «Սևան ստարտափ»–ի շրջանակում

23.07.2018 19:12

Կոնվերս Բանկը կօժանդակի ֆինթեք ստարտաթերին «Սևան ստարտափ»–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 22-ին Սևանում մեկնարկեց «Սևան Ստարտափ սամիթ-2018»-ը, որին Կոնվերս Բանկը մասնակցում է որպես հովանավոր և աջակից՝ միջոցառման մասնակիցներին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Summit–ի օրերին դրամի կանխիկ շրջանառությունը տարածքում սահմանափակվելու է: Գործարքներ իրականացվելու են բացառապես վճարային քարտերով, ինչն ապահովելու համար  տաղավարներում տեղադրվել են Կոնվերս Բանկի POS տերմինալներ։ Մասնակիցները, միաժամանակ, կարող են վճարային քարտեր ստանալ Բանկի տաղավարում, իսկ լիցքավորել կամ վճարում իրականացնել Բանկի վճարային տերմինալներով»,- ասաց Կոնվերս Բանկի Հատուկ նախագծերի զարգացման  ղեկավար Ստեփան Արզումանյանը:

Բացի այդ, Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ այս տարի կներկայացվեն նաև ֆինթեք ոլորտում ստարտ ափ-եր, որոնցից մտահղացման իրականացման համար լավագույնը ճանաչված ստարտափը ֆինանսական աջակցություն կստանա բանկից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը կօժանդակի ֆինթեք ստարտաթերին «Սևան ստարտափ»–ի շրջանակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024