«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ թեմյով բոլոր նորությունները

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի` 1,5 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

28.04.2017 13:12

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի` 1,5 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 27-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում տեղի է ունեցել «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.75% արժեկտրոնի տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով։ Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն FNCAB2 բորսայական հապավմամբ: Պարտատոմսերի (ISIN - AMFNCAB22ER2) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,861,352,596 ՀՀ դրամ:

Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,501,239,156 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,001.72 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 12.74%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.702%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի` 1,5 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024