ՖԻՇԵՐ թեմյով բոլոր նորությունները

Դալլասի ԴՊՀ–ի ղեկավար. «Ամերիկյան բնակարանային շուկայում կրկին «պղպջակ» է առաջանում»

18.10.2013 13:37

Դալլասի ԴՊՀ–ի ղեկավար. «Ամերիկյան բնակարանային շուկայում կրկին «պղպջակ» է առաջանում»

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դալլասի դաշնային պահուստային բանկի նախագահ Ռիչարդ Ֆիշերն ԱՄՆ–ի բնակարային շուկայում նոր «պղպջակի» առաջացում է նշմարում, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

«Սկսում եմ նկատել, որ ոչ միայն իմ շրջանում, այլ նաև ողջ երկրում, որ մենք կրկին «պղպջակ» ենք ստեղծում բնակարանային շուկայում»,– ուրբաթ լրագրողներին ասել է Ռ.Ֆիշեր։

Ըստ նրա, դա կարող է կապված լինել «քանակային մեղմացման» ծրագրի հետ, որի հակառակորդն է նա։ Մի կողմից, Ռ.Ֆիշերը խոստովանում է, որ ԱՄՆ տնտեսությունը դեռ բավական չի կայունացել, որ Դաշնային պահուստային համակարգն առաջիկայում սկսի այդ ծրագրի կրճատումը։ Մյուս կողմից, նշում է նա, այդ ծրագիրն ուղղված է պարտատոմսերի զանգվածային ետգնման, այդ թվում, հիփոթեքային վարկավորման թղթերի։ Այդպիսով, ԴՊՀ քաղաքականությունն արհեստականորեն MBS պարտատոմսերի (հիփոթեքային պարտատոմսեր)  նոր «պղպջակ» է փչում, ինչը կարող է վերջիվերջո հանգեցնել ճգնաժամի երկրորդ ալիքի, կարծում է Դալլասի ԴՊԲ–ի ղեկավարը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Դալլասի ԴՊՀ–ի ղեկավար. «Ամերիկյան բնակարանային շուկայում կրկին «պղպջակ» է առաջանում»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024