ՖԿԵՀ թեմյով բոլոր նորությունները

Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

05.03.2013 14:48

Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի կողմից հավանության արժանացած վարկը, որն ուղղված կլինի Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիային, ամենայն հավանականությամբ կտրամադրվի ապրիլին, ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՖԿԵՀ–ն հունվարի վերջին Հունաստանին 2 միլիարդ եվրո էր տրամադրել։ Վարկատուները պետք է որոշում կայացնեին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար ծրագրված փոխառության տրանշից ևս 7.2 միլիարդ եվրո հատկացնելու մասին։

«Այդ տրանշը հավանության է արժանացել և, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի ապրիլին»,– ասաց Ռեգլինգը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024