ֆուտբոլային մրցաշար թեմյով բոլոր նորությունները

Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

09.11.2018 17:29

Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿ/. Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության,  ՀՀ Ֆինանսների նախարարության թիմերը։

Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024