ՖՒՆՔԱ թեմյով բոլոր նորությունները

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

13.03.2017 19:35

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի մարտի 13-ին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի մամուլի ծառայությունը։

Ցուցակված պարտատոմսերը ներառում են 4,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով 160,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMFNCAB21ER4) բորսայում կշրջանառվեն FNCAB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ ընկերության նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 4,003,869.33 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 25 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 7.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 7.4470%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024