10 մլն դոլար թեմյով բոլոր նորությունները

Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

12.05.2016 14:51

Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, շվեյցարական SYMBIOTICS SA և Լյուքսեմբուրգի Դքսությունում գտնվող MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվել է 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին  բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:
Symbiotics-ը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ:

«Ունենալով ավելի քան 10 տարվա պատմություն` գործունեություն է ծավալում 50 երկրներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 1925

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.11.2022