2–րդ փուլ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

03.10.2017 19:59

Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով`  50,000-250,000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում։ Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի  1 մլն ԱՄՆ դոլար։

«Ծրագրին մասնակցելու համար պարզապես հարկավոր է մինչև 2017թ․հոկտեմբերի 25-ը ներառյալ Բանկ ներկայացնել վարկային հայտ, Բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչև 2017թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024