20–ամյակ թեմյով բոլոր նորությունները

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

22.09.2021 11:42

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերին Երևանում կայացավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը, որին մասնակցեցին թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Միջոցառումը, որը նվիրված էր Յունիբանկի 20-ամյակին տեղի ունեցավ  Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում: Բանկը փառատոնի գլխավոր հովանավորն էր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Փառատոնի ծրագիրը ներառում էր երեք խաղ՝  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և  «Էրուդիտ-Սեքստետ»: Բացարձակ հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» թիմը, որն առաջին տեղը զբաղեցրեց բոլոր ինտելեկտուալ մրցույթներում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024