20-ամյակ թեմյով բոլոր նորությունները

Գրանթ Թորնթոն Հայաստանը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

19.04.2017 13:28

Գրանթ Թորնթոն Հայաստանը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Հայաստանը այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը, ինչի առթիվ կազմակերպում է ընդունելություն, որը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում, ապրիլի 20-ին ժամը 18:00-ին:

«Ստանալով Հայաստանում առաջին աուդիտորական լիցենզիան՝ 1997 թ-ից ի վեր Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն տրամադրում է աուդիտորական և հարակից ծառայություններ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն հանրային և մասնավոր հատվածների կազմակերպություններին», - նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից ժամանած Գրանթ Թորնթոն ցանցի ղեկավարների, ինչպես նաև շուրջ 200 հրավիրված հյուրերի՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, հայ և արտասահմանցի գործարարների, ֆինանսական կառույցների, ՀՀ կենտրոնական և առևտրային բանկերի ներկայացուցիչների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպություների ղեկավարների:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գրանթ Թորնթոն Հայաստանը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024