2018 թ. առաջին եռամսյակ թեմյով բոլոր նորությունները

2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

21.06.2018 11:50

2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին` հունիսի 20-ին կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% և կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%`գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ:

2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր:

Դիտումներ: 1135

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on 2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.02.2020