3 մլրդ դոլար թեմյով բոլոր նորությունները

Amazon-ի ղեկավարը մեկ ժամում կորցրել է ավելի քան 3 մլրդ դոլար

28.10.2016 16:58

Amazon-ի ղեկավարը մեկ ժամում կորցրել է ավելի քան 3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Amazon ինտերնետ ռեիթեյլերի հիմնադիր և գլխավոր–գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի կարողությունը հոկտեմբերի 27-ի երեկոյան նվազել է 3,2 մլդ դոլարով` հասնելով 67,5 մլրդ դոլարի ընկերության շահույթի մասին տվյալների հրապարակման առաջին ժամվա ընթացքում, որոնք կանխատեսումներից ավելի վատ արդյունքներ ունեին, հաղորդում է ամերիկյան Forbes-ը:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, հինգշաբթի Amazon-ը հրապարակել է հաշվետվություն, որում հայտնել է, որ 2016 թ.-ի երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 252 մլն դոլար կամ 0,52 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Այս ցուցանիշները կանխատեսումներից ավելի ցածր են։

Ինչպես նշում է Bloomberg-ը, վերլուծաբանները ակնկալում էին մեկ բաժնետոմսի դիմաց 0,78 դոլարի շահույթ։ Այս նորության ֆոնին, Amazon-ի արժեթղթերը NASDAQ-ի լրացուցիչ առուվաճառքի ժամանակ էժանացել են 5,7 տոկոսով` առուվաճառքի վերջում 818,36 դոլարից հասնելով մինչև 772 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: NASDAQ–ում հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից 45 րոպե անց Amazon–ի արժեթղթերի արժեքը կազմում էր 782,1 դոլար, իսկ Բեզոսի կարողությունը գնահատվում էր 67,5 մլրդ, գրում է Forbes-ը:

Դիտումներ: 1804

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Amazon-ի ղեկավարը մեկ ժամում կորցրել է ավելի քան 3 մլրդ դոլար

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.09.2019