22.02.2017 13:41
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Սկսած 2017 թ.–ի փետրվարի 22–ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների ինտերնետ-գնումները` շնորհիվ 3D-Secure համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:
3D-Secure համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ