4–րդ տրանշ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

28.06.2017 18:18

Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. 2018 թ.–ի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Անելիք Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024