Abond հարթակ թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում

28.06.2016 16:14

Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/.  2016թ.-ի հունիսի 24-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (UNIBB1) ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:

Այս տարվա հունիսին Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը: Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի մարումն իրականացվելու է 2018թ.-ի ապրիլի 8-ին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024