APAGA TECHNOLOGIES թեմյով բոլոր նորությունները

Հայկական բանկերը պետք է բարձրացնեն օն-լայն բանկինգի անվտանգությունը. փորձագետ

14.05.2010 14:41

Հայկական բանկերը պետք է բարձրացնեն օն-լայն բանկինգի անվտանգությունը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերը պետք է օն-լայն բանկինգի անվտանգության ավելի արդյունավետ համակարգեր ներդնեն, ուրբաթ լրագրողներին ասաց Apaga Technologies ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը։

«Հայաստանում ինտերնետը բավականin ակտիվ է զարգանում, և ներկայումս արդեն լայն տարածում ունի, ինչի կապակցությամբ բանկերը կարող են ավելի մեծ թվով հաճախորդներ ներգրավել, ովքեր կօգտվեն օն-լայն ծառայություններից»,- ասաց Դավուդյանը օն-լայն բանկինգի անվտանգության հարցերին նվիրված սեմինարի շրջանակներում։

Ըստ նրա՝ օն-լայն բանկինգը շատ հետաքրքիր ծառայություն է բանկերի և հաճախորդների համար, սակայն, միաժամանակ, բավականին վտանգավոր գործիք է Ինտերնետի զարգացման և հասանելիության պայմաններում, ինչը հանգեցնում է նոր սպառնալիքների և ուշադրության բևեռմանը համակարգերի անվտանգության հարցերի վրա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերը պետք է բարձրացնեն օն-լայն բանկինգի անվտանգությունը. փորձագետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024