APPLE STORE թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է

21.04.2011 18:44

Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ: Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով:

«Պարզապես բեռնելով Apple Store-ում Ամերիաբանկի ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024