Armenia ավիաընկերություն թեմյով բոլոր նորությունները

«Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա

10.03.2016 12:42

«Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա, չորեքշաբթի Երևանում ասաց ավիաընկերության նախագահ Թամազ Գայիաշվիլին։

«Armenia» ավիաընկերությունը պատրաստվում է ապրիլի 21–ին սկսել կանոնավոր չվերթերի իրականացումը։ Ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և թռիչքներ իրականացնելու արտոնագրի համար դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։

Գայիաշվիլու խոսքով` ընկերությունը համարում է, որ հայկական ավիացիոն շուկան բավականին հեռանկարային է, ունի զարգացման ներուժ։ «Այս կապակցությամբ մենք նախատեսում ենք 3–4 տարի հետո գրանցել կայուն ֆինանսական ցուցանիշներ, ինչից հետո կհայտարարենք IPO–ի անցկացման մասին», – ասաց Գայիաշվիլին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Armenia» ավիաընկերությունը նախատեսում է դուրս գալ IPO–ի շուկա

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024