B հարթակ թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է ցուցակել բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ի B հարթակում

13.01.2016 14:51

«Յունիբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է ցուցակել բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ի B հարթակում

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր կողմից թողարկված անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Գործընթացը հնարավորություն կտա սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում:

«Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է ցուցակել բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ի B հարթակում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024