«B+» վարկանիշ թեմյով բոլոր նորությունները

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

06.12.2017 15:51

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024