«B+» թեմյով բոլոր նորությունները

S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանն ու շնորհել է «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

13.10.2021 11:02

S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանն ու շնորհել է «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն:

Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է  «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 146, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանն ու շնորհել է «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024