BFC թեմյով բոլոր նորությունները

«Կամուրջ» ՈւՎԿ-ն 2016 թ.-ին KFW-ի ծրագրի շրջանակում տեղաբաշխել է մոտ 850 մլն. դրամի վարկեր

04.04.2017 15:40

«Կամուրջ» ՈւՎԿ-ն 2016 թ.-ին KFW-ի ծրագրի շրջանակում տեղաբաշխել է մոտ 850 մլն. դրամի վարկեր

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը 2015 թվականի վերջին միացել է գերմանական KFW բանկի Ագրո 2 գյուղատնտեսության վարկավորման ծրագրին` հնարավորություն ստանալով նաև տվյալ ծրագրի շրջանակում համագործակցել BFC միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ:

Ինչպես հայտնում է ՈՒՎԿ-ի մամուլի ծառայությունը, համագործակցության արդյունքում BFC միջազգային ընկերությունը «Կամուրջ» վարկային կազմակերպությանը խորհրդատվություն էր տրամադրել կադրերի վերապատրաստման, բիզնես պրոցեսների օպտիմիզացիայի և վարկերի հաստատման գործընթացում կենտրոնացված որոշումների կայացման համակարգի ստեղծման հարցերում:

2016 թվականի արդյունքներով, տվյալ ծրագրի շրջանակում տեղաբաշխվել են մոտ 850 մլն. ՀՀ դրամի վարկեր, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է միկրո գյուղատնտեսությունը: Ծրագրի շրջանակում վարկավորվել է 280 հաճախորդ՝ տրամադրված վարկերի գումարը միջինում կազմել է 3 մլն ՀՀ դրամ, և ամենակարևորը, վարկերը տրամադրվել են 13-15% տոկոսադրույքով, ՀՀ դրամով և առանց միջնորդավճարների:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «Կամուրջ» ՈւՎԿ-ն 2016 թ.-ին KFW-ի ծրագրի շրջանակում տեղաբաշխել է մոտ 850 մլն. դրամի վարկեր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024