BLUEORCHARD MICROFINANCE FUND թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

04.10.2013 13:54

Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող BlueOrchard հիմնադրամը ընթացիկ տարում երկրորդ անգամ Արարատբանկին 4 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ներգրավված միջոցները կուղղվեն արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:

Վարկը տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով: Այն միտված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացմանը և արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024