Build Armenia 2021 թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

28.09.2021 15:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ղեկավարները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024