cashback ակցիա թեմյով բոլոր նորությունները

Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական cashback ակցիա

08.12.2018 11:36

Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը  հայտարարում է ավանդական cashback ակցիա

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին   գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այս տարի՝ Բանկի 25-ամյակի կապակցությամբ ակցիան աննախադեպ է և տևելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով  ոչ միան Երևանը, այլև մարզերը: Այս օրերի ընթացքում Բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու  ավելի քան 250 խանութ- վաճառակետերում, առևտրի և սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակներում  իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տևողությամբ:  Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ  Բանկի  ֆեյսբուքյան էջում և կայքում՝ քեշբեքին նախորդող օրը»,-ասացին Կոնվերս Բանկում:

Բանկում նշեցին նաև, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ   4.3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014թ ի վեր  իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակներում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:

Դիտումներ: 1421

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական cashback ակցիա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
03.04.2020