Converse Bank Yerevan Spring Run 2018 թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

14.05.2018 16:49

Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր  վազորդներ: 2-12 տարեկան երեխաները դրա շրջանակներում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին: Իսկ մեծահասակները ուժերը չափել են 5, 10 կմ վազքուղիներում, ինչպես նաև էստաֆետում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որը ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը և սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է ևս մեկ  լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակներում մարզահրապարակներ են կառուցվելու թե Երևանում, թե մարզերում», - ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին Բանկը հանդես է գալին նաև որպես մասնակից:

«Նման նախագծերի իրականացման հարցում Կոնվերս Բանկի հետ համագործակցում ենք արդեն երկրորդ տարին՝ ոչ միայն քարոզելով առողջ ապրելակերպ, այլև հնարավորություն ստանալով օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Բանկի հովանավորությամբ իրականացված Converse Bank Yerevan Spring Run 2018-ի ողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ-ի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկ շահառուների աջակցմանը»,- եզրափակեց վազքի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024