#ConverseVisaWeekend ակցիա թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

20.05.2017 13:30

Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը, անկանխիկ գործարքների խթանման նպատակով, #ConverseVisaWeekend ակցիայի շրջանակում իր հաճախորդներին է առաջակում առաջիկա երեք ամիսներին կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով և դրանց դիմաց պարգևներ ստանալու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, յուրաքանչյուր 1 ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, առնվազն 100000 դրամի 10 և ավելի անկանխիկ գնում կատարած հաճախորդը կստանա iPhone 7 հեռախոս, իսկ առավելագույն գումարի գնումներ կատարած ևս 3 հաճախորդներ կստանան 100 000-ական ՀՀ դրամ:

«#ConverseVisaWeekend ակցիան գործելու է մինչև օգոստոսի 10-ը: Այդպիսով, ակցիայի գործարկման երեք ամիսներին հաճախորդները կպարգևատրվեն 3 iPhone 7 հեռախոսով և 900000 դրամով», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024