COSMOPOLITAN ՀԱՅԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Cosmopolitan Հայաստան ամսագիրը նոր առաջարկ են ներկայացնում ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար

01.02.2012 15:47

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Cosmopolitan Հայաստան ամսագիրը նոր առաջարկ են ներկայացնում ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվարից ՎՏԲ-Հայաստան Բանկը և Cosmpololitan Հայաստան ամսագիրը Ավստրիական ավիաուղիների հետ համատեղ ներկայացնում են նոր բացառիկ արտոնություններ ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, արտոնությունները ենթադրում են ցանկացած մեկ ուղղությամբ լրացուցիչ բեռի տեղափոխման հնարավորություն,Վիեննա քաղաքի օդանավակայանի VIP գոտում անվճար ծառայություններ (Վիեննայի օդանավակայանում 2 ժամից ավել սպասելու դեպքում), ինչպես նաև հատուկ գնային առաջարկներ միայն ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ իրականացրեց Visa VTB Cosmopolitan քարտերի համատեղ նախագիծը, որը նախաձեռնվել էր անցյալ տարվա աշնանը: Նախագծի շրջանակներում VTB Cosmopolitan քարտապանները ունեն զեղչեր և հատուկ առաջարկներ Հայաստանի լավագույն առևտրասպասարկման սրահներում, որոնց ցանկը պարբերաբար ավելանում է և թարմացվում: ՎՏԲ-Հայաստան Բանկը հետագայում էլ ընդլայնելու է գրավիչ քարտային պրոդուկտների շարքը, որը կնպաստի Հայաստանի բնակչության մոտ ապրանքի դիմաց անկանխիկ վճարման սովորության զարգացմանը»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Cosmopolitan Հայաստան ամսագիրը նոր առաջարկ են ներկայացնում ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024