CRM համակարգ թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով

06.02.2017 13:12

«Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» սկսել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի ավտոմատացումն ու կենտրանոցումը  CRM համակարգի հիման վրա։ Նախագծի գործընկերը «Protobase Laboratories» ընկերությունն է, ում հետ բանկը գործակցում է նորագույն ՏՏ լուծումների ներդրման ուղղությամբ 2013 թվականից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների դիմումների մշակման ժամանակակից համակարգի գործարկումը, որը «Protobase Laboratories»–ի սեփական մշակումն է, թույլ կտա բանկին կարճ ժամկետներում և նվազագույն ծախսերով ստեղծել կոնսոլիդացված տեղեկության ընդհանուր բազա, բարձրացնել կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը և ապահովել հաճախորդների հետ հետադարձ կապի օպերատիվությունը։

CRM-համակարգը ոչ միայն տեղեկություն է հավաքում, այլ նաև թույլ է տալիս բանկի ստորաբաժանումներին գործել համակարգված և հետևել աշխատանքի արդյունավետությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024