E5P հիմնադրամ թեմյով բոլոր նորությունները

E5P-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` նոր աղբավայրի կառուցման համար

30.06.2017 18:12

E5P-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` նոր աղբավայրի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Այս մասին հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն այսօր ստորագրել են համապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ:

Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էր հատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8 համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on E5P-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` նոր աղբավայրի կառուցման համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024