FATF թեմյով բոլոր նորությունները

FATF-ն Ռուսաստանին վերահսկողության մեղմ ռեժիմ է տեղափոխել

22.10.2013 13:35

FATF-ն Ռուսաստանին վերահսկողության մեղմ ռեժիմ է տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. FATF փողերի լվացման դեմ պայքարի միջազգային խումբը (Financial Action Task Force on Money Laundering) Ռուսաստանին տեղափոխել է վերահսկողության` բոլոր գոյություն ունեցող ռեժիմներից ամենամեղմ ռեժիմ` երկամյա դիտարկման ռեժիմ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` ներկայացնելով FATF լիագումար նիստի նյութերը։

Նախորդ` դիտարկման ամենամյա ռեժիմը Ռուսաստանի համար սահմանվել էր 2008 թվականի հունիսի վերջին հաշվետվությունից հետո։ Ռուսաստանից բացի, դիտարկման մեղմ ռեժիմ է տեղափոխվել նաև Նոր Զելանդիան։ «Երկու կողմերն էլ այդ պահից բավականին գործողություններ են ձեռնարկել նախորդ հաշվետվության արդյունքում բացահայտած թերությունները վերացնելու համար»,– ասվում է FATF հաղորդագրությունում։

Ռուսաստանի կողմից այդ բնագավառում ընդունած առանցքային միջոցները, ըստ կազմակերպության, շահառու սեփականատերերի հրապարակման պահանջն է, բանկի կողմից անանուն հաշիվներ բացելու և ունենալու արգելքը, փողերի լվացման կասկածանքով հաճախորդի գնահատում անցկացնելու պահանջի օրենսդրական լրացումը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on FATF-ն Ռուսաստանին վերահսկողության մեղմ ռեժիմ է տեղափոխել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024