22.09.2016 13:16
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), սեպտեմբերի 20-21-ի նիստի արդյունքներով, դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate) թողել է 0,25-0,50% թիրախային միջակայքում, նշվում է կոմյունիկեում, որն ամփոփում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) սեպտեմբերյան նիստի արդյունքները։
Որոշումը համընկել է տնտեսագետների և շուկայի մասնակիցների սպասումների հետ, տեղեկացնում է Ֆինմարկետը:
Ինչպես նշվում է FOMC-ի հայտարարության մեջ, տոկոսադրույքի բարձրացման օգտին փաստարկներն ուժեղացել են: Սակայն, ԴՊՀ-ի ղեկավարությունը որոշել է սպասել ԿԲ-ի «հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացի պահպանման նոր ազդանշաններին»:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Դաշնային ռեզերվը պահպանել է դրույքը 0,25-0,5%-ի սահմանում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ