Gallup International Association ընկերություն թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association ընկերության կողմից ճանաչվել է 2016 թ.-ի Հայաստանի լավագույն բանկ

19.12.2016 13:35

ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association ընկերության կողմից ճանաչվել է 2016 թ.-ի Հայաստանի լավագույն բանկ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2016 թվականի նոյեմբերին անցկացվեց հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը:

Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին է հանձնել «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association ընկերության կողմից ճանաչվել է 2016 թ.-ի Հայաստանի լավագույն բանկ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024