GBA թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է GBA ընկերության Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին

21.11.2018 13:04

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է GBA ընկերության Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության  կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով  տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից։

Մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների  համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է GBA ընկերության Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024