HR-TECH 2019 թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

15.04.2019 18:25

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք  մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում է այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով»,-նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024