HSBC Բանկ Հայաստանը թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը Euromoney-ի կողմից Հայաստանի տարվա լավագույն բանկ է ճանաչվել

15.07.2010 15:10

HSBC Բանկ Հայաստանը Euromoney-ի կողմից Հայաստանի տարվա լավագույն բանկ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Euromoney 2010 Գերազանցության Մրցանակը շնորհվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին, որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Մրցանակը շնորհվել է 2010թ. հուլիսի 8-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ընդհանուր առմամբ շնորհվել է 20 մրցանակ, այդ թվում Զարգացող Շուկաների Լավագույն Բանկ և Անհատների Կարողության Կառավարման Լավագույն Բանկ:

«Մենք ուրախ ենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նվիրվածությունը բարձր գնահատականների է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում»,- նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը Euromoney-ի կողմից Հայաստանի տարվա լավագույն բանկ է ճանաչվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024