HSBCNET թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

19.06.2015 21:27

Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է $7.6 մլն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«2014թ.–ի վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան $12 մլն-ի վճարումներ, ինչը վկայում է մոբայլ բանկինգի նկատմամբ կորպորատիվ հաճախորդների հետաքրքրության ակնհայտ և շարունակական աճի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները 4 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 12%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024