http://www.armbanks.am/wp-content/uploads/2013/09/myfovase.jpg թեմյով բոլոր նորությունները

Հայ պատգամավորները մերժել են բանկերի կազմակերպաիրավական ձևը փոխելու նախագիծը. թերթ

13.05.2015 15:37

Հայ պատգամավորները մերժել են բանկերի կազմակերպաիրավական ձևը փոխելու նախագիծը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները բացասական եզրակացություն են տվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին։ Բագրատյանն առաջարկում է փոխել բանկերի կազմակերպաիրավական ձևը, և նրանց պարտավորեցնել դառնալ բաց բաժնետիրական ընկերություններ՝ ԲԲԸ, գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Բագրատյանի առաջարկին կողմ էին հեղինակը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ ներկայացուցիչ Լևոն Դոխոլյանը, իսկ դեմ էին ՀՀԿ-ն ներկայացնող չորս պատգամավորներ` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ:

Միաժամանակ Բագրատյանը համարում է, որ բանկերը բաց բաժնետիրական ընկերությունների վերափոխելու դեպքում հնարավոր կլինի դրանց գործունեությունը դարձնել թափանցիկ: Բացի այդ, բաց բաժնետիրական ընկերության բանկերը կգնանշվեն և նրանց բաժնետոմսերը բորսայում կհանվեն վաճառքի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե որ բանկերն են արդյունավետ աշխատում, իսկ վատ վիճակում գտնվող բանկերն ուղղակի կսնանկանան:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայ պատգամավորները մերժել են բանկերի կազմակերպաիրավական ձևը փոխելու նախագիծը. թերթ

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024