II եռամսյակ թեմյով բոլոր նորությունները

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի II եռամսյակի մամուլի վարկանիշը

12.07.2016 16:13

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի II եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատարներն են 1. Արարատբանկը 2. Ամերիաբանկը, 3. Յունիբանկը, 4. Հայէկոնոմբանկը, 5. ՎՏԲ–Հայաստան Բանկը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1 725,3` 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 11 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1553,7)։ Միաժամանակ, 2016 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն աճել է 6.5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1620,1)։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի երկրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 20 առևտրային բանկերից միայն 15 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի II եռամսյակի մամուլի վարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024