MIGOM թեմյով բոլոր նորությունները

Առէկսիմբանկը միացել է «MIGOM» դրամային փոխանցումների համակարգին

09.07.2010 10:27

Առէկսիմբանկը միացել է «MIGOM» դրամային փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ -Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշիվ բացելու ֆիզիկական անձանց համար ակնթարթային «MIGOM»  դրամային փոխանցումների միջազգային համակարգին, հաղորդում  է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ համակարգն ակնթարթային դրամային փոխանցումներ է իրականացնում ԱՊՀ երկրների և Եվրոպայի մի քանի երկրների միջև։ Միաժամանակ փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով, ինչպես նաև ռուսական ռուբլով։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն  նաև միջազգային դրամային փոխանցումներ է իրականացնում այնպիսի համակարգերի միջոցով, ինչպիսիք են՝ «БЫСТРАЯ ПОЧТА», «LEADER», «CONTACT»  և «MONEYGRAM»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Առէկսիմբանկը միացել է «MIGOM» դրամային փոխանցումների համակարգին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024