MORGAN STANLEY. FACEBOOK թեմյով բոլոր նորությունները

Morgan Stanley–ը մի քանի միլիոն դոլար տուգանք պետք է վճարի Facebook–ի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալների համար

18.12.2012 15:41

Morgan Stanley–ը մի քանի միլիոն դոլար տուգանք պետք է վճարի Facebook–ի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալների համար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Morgan Stanley ներդրումային բանկը Մասաչուսեթս նահանգի ֆինանսական կարգավորիչների կողմից տուգանվել է 5 միլիոն դոլարով` Facebook սոցիալական ցանցի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալ գործողությունների համար։

Այդ մասին հայտնում է Банки.ру պորտալը` հղում անելով BBC News–ին։ Իսկ բանկում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են կարգավորիչների մեղադրանքները։

Կարգավորիչները համարում են, որ սոցցանցի բաժնետոմսերի տեղաբաշխման կազմակերպիչներից մեկը հանդիսացող բանկը վերլուծաբանների շրջանում ոչ կոռեկտ տեղեկատվություն է տարածել Facebook–ի ֆինանսական ցուցանիշների մասին։ Մասնավորապես, այն կանխատեսումը, որ Facebook–ի հասույթը կարող է կանխատեսվածից ցածր լինել, ոչ բոլոր ներդրողների կողմից են ստացել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Morgan Stanley–ը մի քանի միլիոն դոլար տուգանք պետք է վճարի Facebook–ի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալների համար

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024