MYUS.COM թեմյով բոլոր նորությունները

Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

28.11.2012 16:53

Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Visa Inc. Ընկերությունը և  MyUS.com պորտալը հայտարարել են գործընկերության մասին, որի շնորհիվ ամերիկյան ինտերնետ խանութներից գնումներն ավելի հարմար ու դյուրին կդառնան հայ գնորդների համար, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:

«Օգտագործելով առաքման սեփական ծառայությունը՝ MyUS ընկերությունը ողջ աշխարհի սպառողների համար ԱՄՆ խանութների հասանելիություն է ապահովում, այդ թվում՝ առաքում է իրականացնում արտերկիր կամ վճարման է ընդունում բացառապես ամերիկյան վճարային քարտեր: Ընկերությունների միջև գործընկերությունը թույլ կտա Visa քարտատերերին գնումներ կատարել և դրանք վճարել հարմար վճարային քարտով: Ընդ որում, գնումներ կատարելու սիրահարները նոր առավելություններից օգտվել կարող են արդեն առաջիկայում, այն է՝ ԱՄՆ-ում ծննդյան տոների և ավանդական մեծ զեղչերի սեզոնի սկզբում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

MyUS սերվիսը բազմիցս տարբեր պարգևներ է ստացել և, սկսած 1997 թվականից, կանոնավոր կերպով արժանացել է սպառողների և բիզնեսի ուշադրությանը ողջ աշխարհում որպես ապրանքներ մատակարարող լավագույն ընկերություն: Համաձայնագրի շրջանակներում Visa քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել հատուկ արտոնություններից, մասնավորապես, նրանք ազատվում են հաջորդ առաքումների ժամանակ անդամավճարներից, ինչպես նաև ստանում են 100 դոլարի անվճար ապահովագրություն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024