NATFOOD թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

23.02.2010 14:06

ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն աջակցում է Հայաստանում մսամթերք արտադրող առաջատար NatFood ՓԲԸ-ին, առաջարկելով ֆ‎ինանսական ավտոմատացված համակարգ` բիզնեսի արդյունավետությունը բարելավելու նկատառումներով, տեղեկացնում են ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

NatFood ՓԲԸ-ն Հայաստանում բարձրորակ մսամթերք արտադրող առաջատար ընկերություններից է, որն ունի ավելի քան 50 տեսակի նրբերշիկ՝ խաշած, կիսաապխտած, ապխտած և ուրիշ մսամթերքներ, որոնք շուկա են հանվում Biella ապրանքանիշով: 2008թ. մայիսին, ըստ բաժնետիրական համաձայնագրի, ՎԶԵԲ-ը ձեռք բերեց ընկերության կապիտալի 28.3% բաժնեմաս՝ վճարելով 4.35 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս բաժնետիրական ներդրումը կնպաստի Biella-ի մսամթերքի արտադրողականության ընդլայնմանը` Հայաստանում նոր վերամշակող գործարան կառուցելու միջոցով։ Նոր գործարանը համալրված է արդեն իսկ գործող մշակող սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ դարձնելով այն յուրօրինակ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ ՎԶԵԲ-ը կրկնապատկել է իր ներդրումները՝ ներմուծելով կորպորատիվ կառավարման համակարգ։

Նոր մշակող սարքավորումների շնորհիվ արտադրողականությունն օրեկան կաճի 3-ից 15 տոննայով՝ զանազանելով մսամթերքի տեսականին (փաթեթավորված թարմ միս, պահածոյացված միս, կիսաֆ‎աբրիկատներ և այլն)՝ ապահովելով ապրանքի համապատասխանությունը միջազգային առողջապահության և անվտանգության ստանդարտներին, բարձրացնելով ապրանքի որակը և սկսելով նոր բարձրորակ ապրանքանիշի արտադրանքը` արտասահման՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան արտահանելու նպատակով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024