Postal Savings թեմյով բոլոր նորությունները

Postal Savings–ը 4 մլրդ դոլարի IPO է պատրաստում

26.06.2014 10:49

Postal Savings–ը 4 մլրդ դոլարի IPO է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. China Post Group Co փոստային օպերատորի վարկային ստորաբաժանումը` Postal Savings Bank of China Co.–ն, մտադիր է ավելի քան 4 մլրդ դոլար ստանալ Հոնկոնգում և Շանհայում առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Ֆինանսական ինստիտուտը ծրագրում է IPO անցկացնել հաջորդ տարի։ Տեղաբաշխումը կազմակերպող բանկերը կընտրվեն 2014 թվականի երկրորդ կեսին, քննարկման մանրամասները չեն հրապարակվում։

Եթե Если Postal Savings Bank–ն իրականացնի իր ծրագրերը, ապա այն կդառնէ Չինաստանի բանկային համակարգի ամենամեծ IPO–ն 2010 թվականից ի վեր։ Չորս տարի առաջ Agricultural Bank of China Ltd.–ն Շանհայում և Հոնկոնգում իրականացրած տեղաբաշխման ընթացքում 22 մլրդ դոլար էր ներգրավել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Postal Savings–ը 4 մլրդ դոլարի IPO է պատրաստում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024