QR կոդեր թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA QR բջջային հավելվածը

08.12.2016 13:24

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA QR բջջային հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են ընթերցել տարբեր QR կոդեր, հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի, ինչպես նաև անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները, հետևել բանկի նորություններին և գործող սակագներին։

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA QR բջջային հավելվածը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024