Sevan Startup Summit 2 թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

06.06.2018 14:23

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Sevan Startup Summit 2018»-ի հովանավոր, որի  «Seaside Startup Summits  գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում  են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: «Sevan Startup Summit »-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ասել է «Sevan Startup Summit»-ի  գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024