SIGUE MONEY TRANSFER թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին

18.03.2014 13:15

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Մարտի 18-ից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ նոր Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգի միջոցով ԱՄՆ դոլարով ու Եվրոյով աշխարհի 145 պետություններում:

Համալրելով Բանկի արագ դրամական փոխանցումների շարքը` Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց բանկի 67 մասնաճյուղերի միջոցով ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ արագ և հարմար ամենաշահավետ սակագներով` սկսած 3 ԱՄՆ դոլարից/Եվրոյից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024